Սամվել Կարապետյանը հայտարարել է «Խաղաղություն առանց զիջումների» ծրագրի շուրջ ընդդիմությանը համախմբելու մասին
09.10.2026,
18:11
Ես նույնիսկ դիմելու եմ, որ ՔՊ-ականներն էլ միանան մեզ։ Այնտեղ էլ կան արժեքավոր մարդիկ, ասել է Կարապետյանը
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր Գրուպ» հոլդինգի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է «Խաղաղություն առանց զիջումների» ծրագրի շուրջ Հայաստանի ընդդիմությանը միավորելու ծրագրերի մասին։
«Երկու շաբաթ հետո կտեղեկանաք դրա մասին։ Ընդդիմադիր շատ ուժերի համախմբելու ենք և բոլոր այս քայլերի դեմ ընդհանուր ճակատով ենք պայքարելու», - ասել է Կարապետյանը ճեպազրույցի ժամանակ։
Կարապետյանը նշել է, որ մտադիր է միավորել «ճիշտ ուժերի», որոնք իսկապես ընդդիմադիր են` հավելելով, որ ինքն այդ ուժերին անգիր գիտի։
«Ես նույնիսկ դիմելու եմ, որ ՔՊ-ականներն էլ միանան մեզ։ Այնտեղ էլ կան արժեքավոր մարդիկ» , - ասել է Կարապետյանը:

