Խոշոր ավտովթար՝ Վանաձորում. վիրավորների թվում 2 երեխա կա (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքում արտասահմանյան համարանիշի և դեռևս չճշտված մակնիշի բեռնատարը բախվել է երթևեկող մի քանի և կայանած տարբեր մակնիշի ավտոմեքենաների, ապա առևտրի կրպակների ու ծառերի։
Ըստ կայքի` բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաներ է վնասել, բախվել ծառերին ու մխրճվել տաղավարի մեջ։
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը երեխա են, 3-ը՝ միջին տարիքի։


