Երևանում շղթայական ավտովթարից հետո մեքենան մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել։
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի խանութի դիմաց բախվել է 4 տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով ավտոմեքենաներից Mercedes G-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ավտոպահեստամասերի խանութի մեջ՝ խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու, ինչպես նաև տուժած՝ ավտոպահեստամասերի սրահի տիրոջ ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

