Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով
19.11.2026,
18:40
Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը, հայտնում են հայկական ԶԼՄ-ները։
Գալստանյանի խափանման միջոցը 2-ամսով տնային կալանքի էր փոխվել է հունիսի 4-ին։
Գալստանյանը կալանավորվել էր մեկ տարի առաջ՝ 2025թ․–ի հունիսի 26-ի գիշերը, ահաբեկչական գործողություններ և իշխանության զավթմանն ուղղված գործողություններ նախապատրաստելու գործով։
Գործով, Գալստանյանից բացի, մեղադրյալի կարգավիճակ ունի ևս 16 անձ՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից և մասնակիցներից։

