Սահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
19.11.2026,
21:15
Կառավարության որոշմամբ սահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Կառավարության որոշմամբ սահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները։
Ըստ որոշման` նախատեսվում է զորակոչի շրջանակնում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2027թ հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը։
Միաժամանակ, պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը նախատեսվում է իրականացնել 2027թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:

