Երևանում ասֆալտապատման աշխատանքների պատճառով կփոխվեն 12 ավտոբուսային երթուղիների ուղեգծերը (ՍԽԵՄԱ)

23.11.2026, 18:50
Երևանի Խանջյան փողոցում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների պատճառով ժամը 22։30-ից կփոխվեն մի շարք ավտոբուսային երթուղիների ուղեգծերը
Երևանում ասֆալտապատման աշխատանքների պատճառով կփոխվեն 12 ավտոբուսային երթուղիների ուղեգծերը (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի Խանջյան փողոցում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների պատճառով ժամը 22։30-ից կփոխվեն մի շարք ավտոբուսային երթուղիների ուղեգծերը, հայտնում են «Երևանի ավտոբուս» ընկերությունից։

Փոփոխությունները վերաբերում են Հերացու և Մոսկովյան փողոցներից, ինչպես նաև Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Խանջյան փողոց մուտք գործող հետևյալ երթուղիներին։

-Թիվ 74 և 41 երթուղիներ՝ Չարենցի փ․-Նար-Դոսի փ․-Տիգրան Մեծի պ․-շարունակությունը նույնը։

-Թիվ 13 երթուղի Բաղրամյան պ․-Կորյունի փ․-Չարենցի փ․-Նար-Դոսի փ․-Խորենացու փ․-Սարի թաղ

-Թիվ 15 երթուղի Աբովյան փ․-Կորյունի փ․-Չարենցի փ․-Սայաթ Նովա պ․-Ալեք Մանուկյան փ․-Տիգրան Մեծի պ․-շարունակությունը նույնը։

-Թիվ 18 երթուղի Չարենցի փ․-Նար-Դոսի փ․-Տիգրան Մեծի պ․

-Թիվ 42 երթուղի Չարենցի փ․-Սայաթ Նովա պ․-Ալեք Մանուկյան փ․-Ե․ Քոչարի փ․-Տիգրան Մեծի պ․-շարունակությունը նույնը

-Թիվ 46 և 50 երթուղիներ Աբովյան փ․-Կորյունի փ․-Չարենցի փ․-Նար-Դոսի փ․-Տիգրան Մեծի պ․

-Թիվ 53 և 55 երթուղիներ Չարենցի փ․-Սայաթ Նովա պ․-Ալեք Մանուկյան փ․-Տիգրան Մեծի պ․

-Թիվ 99 երթուղի` Աբովյան փ․-Մոսկովյան փ․-Մաշտոցի պ․-Խորենացու փ․-Իտալիայի փ․

-Թիվ 7 երթուղի՝ Գ․Լուսավորիչ փ․-Ագաթանգեղոսի փ․-Տիգան Մեծի պ․-Ալեք Մանուկյան փ․։