«Նույնիսկ ժողովրդի մանդատն ունեցող կառավարության պայմաններում թալանչիներն ու մարդասպանները վխտում են ազատության մեջ». Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում, նույնիսկ ժողովրդի մանդատն ունեցող կառավարության պայմաններում, բազմաթիվ թալանչիներ ու մարդասպաններ վխտում են ազատության մեջ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը նվիրված իր ուղերձում։
«Այսօր Հայաստանում արդարադատությունը վստահելի չէ։ Ես խոստովանում եմ՝ չգիտեմ, թե վաղը որ դատարանը ինչ որոշումով որ թալանչուն կամ կոռուպցիոներին ազատ կարձակի։ Քրեաօլիգարխիկ արդարադատության համակարգի պատճառով, որը գործող Սահմանադրությունն առել է երկաթյա պաշտպանության տակ, նույնիսկ ժողովրդի մանդատն ունեցող կառավարության առկայության պայմաններում բազմաթիվ թալանչիներ ու մարդասպաններ վխտում են ազատության մեջ», - նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության նպատակներից մեկը արդարադատությունը օլիգարխիայի ճիրաններից ազատելն ու այն ժողովրդին վերադարձնելն է, ինչպես նաև այն ժողովրդին ու պետությանը ծառայեցնելը։
Նշենք, որ ասյօր հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որի ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

