Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ին կնվազի 8–10 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ և քամու ուժգնացում
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, 23-ի գիշերը՝ 4-6 աստիճանով։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նոյեմբերի 22-ի ցերեկը, 25-ին ՀՀ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 22-ի ցերեկը, 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 22-ի ցերեկը, 24-25-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

