Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, մարզերի մեծ մասում՝ անձրև.իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
22.11.2026,
12:35
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10։15-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, փոխանցում է Ճանապարհային դեպարտամենտը։
Հանրապետության մյուս տարածաշրջաններում, բացառությամբ Գորիսի, Կապանի և Մեղրիի, անձրև է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են ձմեռային սպասարկման աշխատանքներ:
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

