Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսն ամուսնացել է (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ 33-ամյա ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսն ամուսնացել է Liily ռոք խմբի 28-ամյա թմբկահար Մաքս Մորանդոյի հետ։
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փալմ Սփրինգս քաղաքում, հայտնում է People-ը։
Հարսանիքի օրը Սայրուսն ընտրել է ֆրանսիական Saint Laurent նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Էնթոնի Վաքարելոյի հեղինակած երկարաթև մետաքսե զգեստը՝ այն համադրելով մետաքսե կոշիկների հետ։ Մորանդոն նույնպես կրել է Saint Laurent-ի հագուստ՝ մեկկոճականի սմոքինգի բաճկոն և դրան համապատասխան տաբատ։
Արարողությունն անցկացվել է առանձնատան լողավազանի մոտ՝ սպիտակ ծաղիկներով զարդարված կամարի ներքո։
Սայրուսն ու Մորանդոն իրենց հարսանեկան լուսանկարներով կիսվել են նաև Instagram-ի իրենց էջերում։

