Հայաստանը գործադրում է առավելագույն ջանքեր՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահպանելու համար․ Պապոյան

18.11.2026, 16:47
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանին վերաբերվում է որպես գործընկերոջ, որի հետ տարբեր հարցերում ունի համախոհություն
Հայաստանը գործադրում է առավելագույն ջանքեր՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահպանելու համար․ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը գործադրում է առավելագույն ջանքեր, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մենք մեր առավելագույն ջանքերը գործադրում ենք և, կարծում եմ, լավ ենք անում, որ գործադրում ենք, որպեսզի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա՝ լինի տնտեսական, թե քաղաքական առումով», - նշել է Պապոյանը ճեպազրույցի ժամանակ։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանին վերաբերվում է որպես գործընկերոջ, որի հետ տարբեր հարցերում ունի համախոհություն։