Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից․ Պեսկով
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանին զրկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից, ինչպես նաև միավորման կառուցվածքում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու հնարավորությունից:
Այս մասին հայտնել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Թեման շոշափվել է, որոշում է ընդունվել: Կապված այն բանի հետ, որ Հայաստանն արդեն մի քանի տարի չէր կատարում իր պարտավորությունները, առաջնորդվելով կազմակերպության կանոնադրությամբ՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից», — հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդում է life.ru–ն։
Որոշումը կապված է կազմակերպության առջև Երևանի պարտավորությունների չկատարման հետ: Մասնավորապես, Հայաստանը 2024 թվականից անդամավճարներ չի փոխանցում ՀԱՊԿ բյուջե և փաստացի չի մասնակցում դրա գործունեությանը: Ընդ որում, որոշումը չի նշանակում Հայաստանի հեռացում ՀԱՊԿ-ից: Հանրապետությունը ֆորմալ կերպով մնում է միավորման մասնակից:

