Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը փակ հանդիպում են անցկացրել Թուրքմենստանում․ «Կոմերսանտ»

09.10.2026, 18:05
Հանդիպման մասին նախապես չէր հայտարարվել
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը փակ հանդիպում են անցկացրել Թուրքմենստանում․ «Կոմերսանտ»

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցկացրել են փակ հանդիպում Թուրքմենստանում Կասպյան գագաթնաժողովից հետո, հայտնում է «Կոմերսանտ»-ը:

«Հանդիպման մասին նախապես չէր հայտարարվել: Այն տևել է մոտ 15 րոպե: Հանդիպման անցկացման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: ԱՊՀ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով նիստի փակ հատվածում նա այդ հարցով առանձին զրուցել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: Հայաստանի վարչապետը չի մասնակցել Կասպյան գագաթնաժողովին, սակայն սպասել է դրա ավարտին՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար», - նշվում է հրապարակման մեջ:

Մինչ Պուտինի մեկնումը Թուրքմենստան Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Փաշինյանի հետ նրա հանդիպումը չի ծրագրվում: Այնուամենայնիվ, ՌԴ նախագահի օգնականը չէր բացառել նրանց շփումները միջոցառման ընթացքում:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հարցում է ուղարկել Հայաստանի կառավարության մամուլի ծառայություն: