ՔԿՀ-ի ատամնաբույժը ծառայության դիմաց դատապարտյալից ատամնաբուժական սարք է պահանջել (ՖՈՏՈ)

24.11.2026, 19:16
Ատամնաբույժը ծառայության դիմաց պահանջել է ատամնաբուժական լուսապոլիմերիզացնող սարք. ՖՈՏՈ
ՔԿՀ-ի ատամնաբույժը ծառայության դիմաց դատապարտյալից ատամնաբուժական սարք է պահանջել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալից ատամները բուժելու դիմաց պահանջվել է ատամնաբուժական սարք։

Ինչպես հայտնում են ՔԿՀ-ից, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ատամնաբույժը ծառայության դիմաց պահանջել է ատամնաբուժական լուսապոլիմերիզացնող սարք։

Սարքը ձեռք է բերվել դատապարտյալի հարազատի միջոցով և հանձնուքով ուղարկվել ՔԿՀ՝ ատամնաբույժին փոխանցելու համար։

Հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազին։

стоматологический аппарат