Ռումինիայի Սենատն աջակցում է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացմանը
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռումինիայի խորհրդարանի խոսնակ Միրչա Աբրուդեանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացմանը, այդ թվում՝ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին և ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը Սենատի աջակցության մասին։
Ինչպես հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, Աբրուդեանը նշել է, որ այսօր ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը թույլ կտա էլ ավելի զարգացնել փոխգործակցությունը նաև միջխորհրդարանական ձևաչափով։
Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը և հայտնել ՀՀ Կառավարության աջակցությունն այդ գործում։
Վարչապետն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, դրանց ընդլայնման հեռանկարներին, երկրում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին և Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությանն ավելի ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելուն ուղղված քայլերին։

