Միրզոյանը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա փոխգործակցությունը և տարածաշրջանային համագործակցությունը
09.10.2026,
18:14
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության փոխանցմամբ` նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր:
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ։

