Փաշինյանի մամուլի քարտուղարը հերքել է Փաշինյան - Պուտին - Ալիև հանդիպման մասին լուրերը

09.10.2026, 21:23
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը «Նովոստի-Արմենիա» - ին հերքել է Փաշինյան - Պուտին - Ալիև հանդիպման մասին լուրերը
Փաշինյանի մամուլի քարտուղարը հերքել է Փաշինյան - Պուտին - Ալիև հանդիպման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը «Նովոստի-Արմենիա» - ին հերքել է Փաշինյան - Պուտին - Ալիև հանդիպման մասին լուրերը։

«Հերքում եմ, նման հանդիպում տեղի չի ունեցել», - ասել է Հարությունյանը' մեր հարցմանն ի պատասխան։    

Ավելի վաղ «Կոմերսանտ»–ը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցկացրել են փակ հանդիպում Թուրքմենստանում Կասպյան գագաթնաժողովից հետո։