Ադրբեջանցիներն Արցախի Շոշ գյուղում ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմի զոհերի և Արցախյան առաջին պատերազմի հերոսի հուշարձանները
13.10.2026,
22:46
Այս մասին վկայում են արբանյակային լուսանկարների փաստագրական վերլուծությունները
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Արցախի Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը և Արցախյան առաջին պատերազմի, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արգամ Հարությունյանի (Շոշի Ագո) հուշակոթողը ենթարկվել է դիտավորյալ ոչնչացման Ադրբեջանի վարչախմբի կողմից։
Այս մասին հայտնում է «Artsakh Monuments» ռեսուրսը։
Աղբյուրի փոխանցմամբ, արբանյակային լուսանկարների փաստագրական վերլուծության համաձայն այս վանդալիզմը տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում։

