Երևանում մի շարք ավտոբուսների և տրոլեյբուսների երթուղիները ժամանակավորապես կփոխվեն. քաղաքապետարան

27.11.2026, 18:21
Սահմանափակման հետևանքով հանրային փոխադրամիջոցների մի շարք երթուղիներում փոփոխություններ կլինեն
Երևանում մի շարք ավտոբուսների և տրոլեյբուսների երթուղիները ժամանակավորապես կփոխվեն. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Տիգրան Մեծի պողոտայի՝ Ագաթանգեղոսի փողոցից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Սահմանափակման հետևանքով հանրային փոխադրամիջոցների մի շարք երթուղիներում փոփոխություններ կլինեն։

Ավտոբուսային երթուղիներ


- N7՝ Վարդանանց փողոց → Խանջյան փողոց → Տիգրան Մեծի պողոտա → Հանրապետության հրապարակ → Պապ թագավորի փողոց → Մաշտոցի պողոտա, այնուհետև՝ ըստ գործող երթուղու։
- N15, N29 և N53՝ Մոսկովյան փողոց → Խանջյան փողոց → Տիգրան Մեծի պողոտա → Քրիստափորի փողոց → Արշակունյաց պողոտա, այնուհետև՝ ըստ գործող երթուղու։
- N38՝ Մաշտոցի պողոտա → Պապ թագավորի փողոց → Հանրապետության հրապարակ → Տիգրան Մեծի պողոտա → Սասունցի Դավիթ, այնուհետև՝ ըստ գործող երթուղու։

Տրոլեյբուսային երթուղիներ


- Տ2 երթուղի՝ Էլեկտրական գնացքի կայարանից դեպի «Այրարատ» կինոթատրոն երթևեկելիս Տիգրան Մեծի պողոտայից ձախ շրջադարձ կկատարի դեպի Քրիստափորի փողոց, այնուհետև կշարունակի Արշակունյաց պողոտայով և կվերադառնա գործող ուղեգիծ՝ մինչև «Աերացիա»։
- Տ4 երթուղի՝ Էլեկտրական գնացքի կայարանից դեպի «Այրարատ» կինոթատրոն երթևեկելիս Տիգրան Մեծի պողոտայից ձախ շրջադարձ կկատարի դեպի Քրիստափորի փողոց, այնուհետև կշարունակի Արշակունյաց պողոտայով, Գրիգոր Լուսավորչի փողոցով և կվերադառնա գործող ուղեգիծ՝ մինչև Ավան թաղամաս։