Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը խորհրդանշական առաջին հարվածը կկատարի ՆՈԱ-ԲԿՄԱ ֆուտբոլային խաղում
27.11.2026,
16:49
Ֆուտբոլային հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին՝ ժամը 20։00-ին, Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը նոյեմբերի 28-ին ՆՈԱ- ԲԿՄԱ ֆուտբոլային հանդիպմանը ՆՈԱ-ի հատուկ հյուրը կլինի։
Այս մասին հայտնում է ՆՈԱ ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջը։
Հենց նա կկատարի հանդիպման խորհրդանշական առաջին հարվածը։
Հայկ Մարտիրոսյանը վերջերս Բուդապեշտում անցկացված Total Chess մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհի թիվ մեկ շախմատիստ Մագնուս Կառլսենի նկատմամբ։
Ֆուտբոլային հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին՝ ժամը 20։00-ին, Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։

