Երևանում նոյեմբերի 30-ից Սարալանջի փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը (ՍԽԵՄԱ)
27.11.2026,
15:51
Փոփոխություններն արվում են տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 30-ից Սարալանջի փողոցի՝ կից սխեմայում նշված ճանապարհահատվածում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից նշում են, որ տրանսպորտային հոսքերն առանձնացնելու, վերադասավորումները կանոնակարգելու համար Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկում կտեղադրվեն ռետինե կանգնակներ:


