Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ

27.11.2026, 16:19
Աշտարակ քաղաքում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել
Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Աշտարակ քաղաքում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել, հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։06-ին, ՆԳՆ Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել հրդեհի մասին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։