Հաստատվել է 2027/2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։
Որոշման արդյունքում պետական և ոչ պետական բուհերի բոլոր դիմորդների համար կսահմանվեն ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն երկու ընդունելության քննություն հանձնելու պահանջով։
Նույն մասնագիտության կամ կրթական ծրագրի համար տարբեր բուհերում կգործեն ընդունելության միասնական չափանիշներ և նույն մուտքային պահանջները։
Որոշման նպատակն է նաև նպաստել պետության և տնտեսության զարգացման համար առաջնահերթ ոլորտներում համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստմանը։ Դրանց թվում են տեղեկատվական տեխնոլոգիաները, տեղեկատվական անվտանգությունը, ճարտարագիտությունը, գյուղատնտեսությունը, տվյալագիտությունը, կրթական գիտությունները և մասնագիտական մանկավարժությունը։
Ըստ հիմնավորման` այն կնպաստի պետության, տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում ամապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստմանն ուղղված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի ապահովմանը:
Դրանց թվում են տեղեկատվական տեխնոլոգիաները, տեղեկատվական անվտանգությունը, ճարտարագիտութունը, գյուղատնտեսությունը, տվյալագիտությունը, կրթական գիտությունները, մասնագիտական մանկավարժությունը և այլն։

