Երևանում այսօր գիշերը ժամանակավորապես կփակվի Աբովյան փողոցի մի հատվածը

26.11.2026, 18:21
Երթևեկի ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է Երևանում Ամանորի տոնական ձևավորման աշխատանքներով
Երևանում  այսօր գիշերը ժամանակավորապես կփակվի Աբովյան փողոցի մի հատվածը

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 27-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երթևեկի ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է Երևանում Ամանորի տոնական ձևավորման աշխատանքներով։