Սևազգեստ մայրերը կառավարության դռներն են ծեծում՝ պահանջելով հանդիպել Փաշինյանին
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սևազգեստ մայրերը հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հավաքվածները փորձում են մուտք գործել կառավարության շենք՝ պահանջելով բացել դռները և հնարավորություն տալ հանդիպելու Փաշինյանին։
Նրանք դժգոհություն են հայտնել իշխանությունների գործողություններից՝ մեղադրելով Փաշինյանին և այլ պաշտոնյաներին իրենց խոստումները չկատարելու մեջ։
«Մենք դիմումներ ունենք գրած, բայց մեզ չի ընդունում վարչապետը։ Դիմել ենք դատախազին, երեք դիմում ունենք։ Ասում են՝ գնացեք զինվորական դատախազություն», - նշում են ակցիայի մասնակիցները։
Հավաքվածները պահանջում են ուշադրություն հրավիրել իրենց որդիների մահվան հանգամանքներով հարուցված գործերին։

