Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

26.11.2026, 17:13
Հոսանքազրկումը պայմանավորված է էլեկտրացանցի ընթացիկ աշխատանքներով

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 26-ին ժամը՝ 16։20-ին, էլեկտրացանցի ընթացիկ աշխատանքներով պայմանավորված՝ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է։

Ճանապարհային դեպարտամենտից վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։