ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Սահմանապահ ծառայության վերափոխման հարցը

26.11.2026, 20:38
Անդրադարձ է կատարվել Սահմանապահ ծառայության գործունեությանը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ  քննարկվել է Սահմանապահ ծառայության վերափոխման հարցը

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հայեցակարգային հարցեր:

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի գրասենյակից։

Անդրադարձ է կատարվել Սահմանապահ ծառայության գործունեությանը, հաշվի առնելով միջազգային փորձը՝ վերջնիս կարողությունների հետագա զարգացմանը, ֆիզիկական ենթակառուցվածքներին, օպերատիվ կառավարմանը և այլն: Ներկայացվել են նաև սահմանների համալիր կառավարման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները:

Վարչապետը կարևորել է վերոնշյալ ուղղություններով աշխատանքները և պատասխանատուներին հանձնարարել շարունակել քննարկումները՝ առավելագույնս արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով: