Լևոն Արոնյանը կիսում է London Chess Classic-ի առաջին հորիզոնականը

27.11.2026, 14:31
ԱՄՆ ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկու տուրից հետո 1,5 միավորով երեք շախմատիստի հետ կիսում է XTX Markets London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի առաջին հորիզոնականը
Լևոն Արոնյանը կիսում է London Chess Classic-ի առաջին հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկու տուրից հետո 1,5 միավորով երեք շախմատիստի հետ կիսում է XTX Markets London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի առաջին հորիզոնականը։

Արոնյանի հետ առաջին հորիզոնականը կիսում են անգլիացի Գավեյն Մարորոա Ջոնսը, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը և ամերիկացի Էնդի Վուդվորդը՝ նույնպես ունենալով 1,5-ական միավոր։

Առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել անգլիացի Լյուկ Մաքշեյնի հետ, իսկ երկրորդ տուրում, որը կայացել է նոյեմբերի 26-ին, Արոնյանը սև խաղաքարերով հաղթել է անգլիացի Շրեյաս Ռոյալին։

Երրորդ տուրը նախատեսված է նոյեմբերի 27-ին, որտեղ Արոնյանը կհանդիպի անգլիացի Մայքլ Ադամսի հետ։

XTX Markets London Chess Classic 2026 մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ։ Այն անցկացվում է շրջանաձև ձևաչափով՝ 9 տուրով։