Ամեն քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի Ղարաբաղի շարժման բոլոր փորձերը կասեցվեն. Փաշինյան
25.06.2026,
14:10
Փաշինյանը հայտարարել է, որ ամեն հնարավոր քայլ ձեռնարկվելու է, որպեսզի Ղարաբաղի շարժման բոլոր փորձերը կասեցվեն
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամեն հնարավոր քայլ ձեռնարկվելու է, որպեսզի Ղարաբաղի շարժման բոլոր փորձերը կասեցվեն։
«ՀՀ ժողովուրդն այս տեսլականի օգտին քվեարկել է, սա շատ կարևոր հանգամանք է։ Մենք դա գնահատելու ենք Հայաստանի ժողովրդին նոր «ավանտյուրայի մեջ» ներքաշելու փորձ և մեր լիազորությունների ու օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք դա կասեցնելու համար»,- ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ իր առաջարկած ռազմավարական գործարքն այն մասին է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն։
«Հանգիստ թողնելու ձևը Ղարաբաղի շարժումը Հայաստանում չշարունակելն է, և Ադրբեջանում էլ այս տրամաբանության հետ առնչվող գործողություններ չանելը»,- նշեց վարչապետը։

