Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհի թիվ 1 շախմատիստ Մագնուս Կարլսենին Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարում հաղթանակ է տարել շախմատի համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ:
Ինչպես վկայում են մրցաշարի պաշտոնական արդյունքները, Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Կարլսենին խմբային փուլի երրորդ տուրի առաջին պարտիայում:
Պարտիան անցկացվել է Fast Classic ձևաչափով՝ յուրաքանչյուր խաղացողին 45 րոպե ժամակարգով և յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով:
Հաղթանակի համար Մարտիրոսյանը վաստակել է երեք միավոր՝ հինգ խաղացված պարտիայից հետո C խմբում իր միավորների թիվը հասցնելով 9–ի:
Մրցաշարն անցկացվում է Հունգարիայի մայրաքաղաքում նոյեմբերի 10-ից 20-ը: Խմբային փուլը կտևի մինչև նոյեմբերի 15-ը, որից հետո մասնակիցները պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆ խաղերում:

