Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել Կիպրոսի հետ
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոյեմբերի 12-ին Ազգերի լիգայի C2 խմբի 5-րդ տուրում սեփական հարկի տակ 1։1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Կիպրոսի ընտրանու հետ։
Հանդիպումն անցկացվել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացել է Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստ Յասոնաս Պիկիսը, որը հանդես է գալիս Երևանի «Փյունիկում»։ Առաջին խաղակեսն ավարտվել է հյուրերի առավելությամբ՝ 0։1 հաշվով։
Երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին Արթուր Սերոբյանի փոխանցումից հետո Արթուր Ղարիբյանը հավասարեցրել է հաշիվը՝ սահմանելով հանդիպման վերջնական արդյունքը՝ 1։1։
Այս տուրից հետո Հայաստանի հավաքականը C2 խմբում ունի 5 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը։ Կիպրոսը 8 միավորով ապահովել է երկրորդ տեղը, իսկ խմբի առաջատարը Չեռնոգորիան է՝ 13 միավորով։
Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 15-ին արտագնա խաղում կմրցի Լատվիայի ընտրանու հետ։

