Էմմա Պողոսյանը 8-րդ տեղն է զբաղեցրել ծանրամարտի աշխարհի առաջնությունում

07.11.2026, 20:38
Վաղը մրցահարթակ դուրս կգա Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի ու աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը
Էմմա Պողոսյանը 8-րդ տեղն է զբաղեցրել ծանրամարտի աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Էմմա Պողոսյանը 8-րդ տեղն է զբաղեցրել ծանրամարտի աշխարհի առաջնությունում։

Ինչպես փոխանցում է Ծանրամարտի ֆեդերացիան, ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի կանանց ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը 86 կգ քաշային կարգում պոկում վարժությունում գլխավերևում պահեց 106 կգ, իսկ հրում վարժությունում նա երկու հաջող մոտեցմամբ նա բարձրացրեց 138 կգ ու 143 կգ:

Երկամարտի 249 կգ արդյունքով՝ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է:

8 լավագույն ծանրորդները ընդգրկվում են Օլիմպիական խաղերի վարկանիշային ցուցակում:

Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը՝ նոյեմբերի 8-ին, Հայաստանն ունի մեկ մասնակից:

Երևանի ժամանակով առավոտյան 10:00-ին մրցահարթակ դուրս կգա Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի ու աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը: