Սարգիս Ստեփանյանը 5-րդ անգամ դարձել է պարաբազկամարտի աշխարհի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
02.11.2026,
19:28
Մարզիկի համար սա աշխարհի չեմպիոնի արդեն հինգերորդ տիտղոսն է. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, պարաբազկամարտիկ Սարգիս Ստեփանյանը ոսկե մեդալ է նվաճել Նյու Դելիում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում։
«Նյու Դելիում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ, նվաճեցի չեմպիոնի տիտղոսը»,- Facebook-յան իր էջում հայտնել է Սարգիս Ստեփանյանը։
Մարզիկի համար սա աշխարհի չեմպիոնի արդեն հինգերորդ տիտղոսն է։

