Արդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչից

02.11.2026, 18:16
Արդշինբանկը շարունակում է զարգացնել գործընկերային համագործակցությունները՝ հաճախորդներին առաջարկելով լրացուցիչ առավելություններ և առօրյա գնումներից ավելի մեծ արժեք ստանալու հնարավորություններ
Արդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում  կօգտվեն 15% զեղչից

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արդշինբանկը և հայկական բնական խնամքի միջոցներ արտադրող Նաիրիան ապրանքանիշը ներկայացնում են համատեղ առաջարկ․ նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 3-ը Նաիրիան խանութ-սրահներում գնումներ կատարելիս Արդշինբանկի քարտապանները կարող են վճարել Արդշինբանկի ցանկացած քարտով և օգտվել 15% զեղչից։

2014 թվականին հիմնադրված հայկական Նաիրիան ապրանքանիշը մշակում և արտադրում է դեմքի, մարմնի ու մազերի խնամքի բնական միջոցներ՝ համադրելով հայկական բուսական հումքն ու ժամանակակից գիտական մոտեցումները։

Արդշինբանկը շարունակում է զարգացնել գործընկերային համագործակցությունները՝ հաճախորդներին առաջարկելով լրացուցիչ առավելություններ և առօրյա գնումներից ավելի մեծ արժեք ստանալու հնարավորություններ։

Սույն առաջարկի շրջանակում տրամադրվող զեղչը չի կիրառվում Նաիրիան խանութ-սրահներում գործող այլ զեղչերի, այդ թվում՝ Վերամշակման ծրագրի շրջանակում տրամադրվող զեղչի հետ համատեղ։ Զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է նախքան վճարում կատարելը խանութ-սրահի աշխատակցին տեղեկացնել, որ վճարումը կատարվելու է Արդշինբանկի քարտով։

Նաիրիան խանութ-սրահները գործում են հետևյալ հասցեներում․ Երևան, Թումանյան 34, Դալմա Գարդեն Մոլ՝ 1-ին հարկ և Մեգամոլ՝ 2-րդ հարկ։

Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: