Երևանի կենտրոնի փողոցներից մեկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկը
02.11.2026,
15:55
Երթևեկի դադարեցումը պայմանավորված է մայրաքաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսահսկման սարքերի տեղադրման աշխատանքներով
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի կենտրոնի փողոցներից մեկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկը։
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, նոյեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցը (Չարենցի 91 հասցեի հարակից հատվածը) Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհահատվածներում։
Նշվում է, որ երթևեկի դադարեցումը պայմանավորված է մայրաքաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսահսկման սարքերի տեղադրման աշխատանքներով։

