«Զվարթնոց» օդանավակայանում կգործեն չվերթերի ժամային սահմանափակումներ

02.11.2026, 11:36
Չվերթերի իրականացման ժամային սահմանափակումները կգործեն 6 օր
«Զվարթնոց» օդանավակայանում կգործեն չվերթերի ժամային սահմանափակումներ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, թռիչքուղու հատվածում նախատեսված աշխատանքներով պայմանավորված, կգործեն չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը

Նրա խոսքով՝ չվերթերի իրականացման ժամային սահմանափակումները կգործեն նոյեմբերի 2-7-ը՝ պայմանավորված թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում նախատեսված աշխատանքներով:

«Մասնավորապես, նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի ժամը 09:00-18:00, իսկ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-15:00», - նշել է Մողրովյանը: