ՀՀ-ն ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան՝ WTA-125 մրցաշարի հաղթող
02.11.2026,
09:32
ՀՀ-ն ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան հաղթել է WTA 125 մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թենիսիստուհի Ալինա Չարաևան, ով ներկայացնում է Հայաստանը հաղթել է Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած WTA 125 շարքի մրցաշարում, հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան:
Եզրափակչում Չարաևան 2:0 (6:3, 6:4) հաշվով հաղթել է աշխարհի 126-րդ ռակետ Գերմանիան ներկայացող Նոմա Նոհա-Ակուգուեին։
Հիշեցնենք, որ Չարաևան պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից ու հաղթահարել էր Էնոլա Կիեզայի (Իտալիա), Գաբրիելա Կնուտսոնի (Չեխիայի), Մարինխ Բասոլս Ռիբերայի (Իսպանիա) և Էլզա Ժակմոյի (Ֆրանսիա) արգելքները։

