Վազգեն Թևանյանը դարձել է Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (ՎԻԴԵՈ)

30.10.2026, 20:01
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը նվաճել է արծաթե մեդալ Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում․ ՎԻԴԵՈ
Վազգեն Թևանյանը դարձել է Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը նվաճել է արծաթե մեդալ Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

այ ըմբիշը (65 կգ քաշային կարգ) եզրափակիչ գոտեմարտում պարտվել է ԱՄՆ ներկայացուցիչ Բոուեն Բասեթին։

Դեպի եզրափակիչ տանող ճանապարհին 27-ամյա Թևանյանը չորս հաղթանակ է տարել։ Քառորդ եզրափակչում նա 3։2 հաշվով հաղթել է աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Ռահման Ամուզադխալիլիին, իսկ կիսաեզրափակչում 2։1 հաշվով առավելության հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Շամիլ Մամեդովի նկատմամբ։

Թևանյանը երկրորդ անգամ է բարձրանում մեծահասակների աշխարհի առաջնության պատվո հարթակ։ 2023 թվականին նա նվաճել էր բրոնզե մեդալ։