Ալեն Սիմոնյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը

30.10.2026, 16:03
Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Ալեն Սիմոնյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 8-9-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը ։

Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործուղման կմեկնեն նաև վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Վանիկ Ավետիսյանը, ինչպես նաև անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականներ Անահիտ Պողոսյանը և Աշխեն Հայրապետյանը։

Հանդիպումը կանցկացվի Մոսկվայում։