Կաշառքի գործով ձերբակալվել է 10 անձ, 3 պաշտոնյա կալանավորվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե
30.10.2026,
12:10
Կաշառք ստանալու և տալու գործերով ձերբակալվել է 10 անձ, 3 պաշտոնյա կալանավորվել է
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Կաշառք ստանալու և տալու գործերով ձերբակալվել է 10 անձ, 3 պաշտոնյա կալանավորվել է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնատար անձ», - հայտնել է ՀԿ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Նա նաև հայտնել է, որ նշված երեք պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ։
Նախաքննությունը շարունակվում է:

