Արտակարգ դեպք՝ Արագածոտնում․ գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու 60-ից ավելի գառներին

30.10.2026, 11:58
Գայլերի ոհմակը գոմում եղած գառների մեծ մասին հոշոտել են
Արտակարգ դեպք՝ Արագածոտնում․ գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու 60-ից ավելի գառներին

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.comի հաղորդմամբ, ժամը 07:00-ի սահմաններում Ապարան խոշորացված համայնքի Ջրամբար բնակավայրում ապրող բնակիչը առավոտյան հերթական անգամ մոտենում է իրեն պատկանող անասնագոմ, որպեսզի գառներին կեր տա և անակնկալի է գալիս։

Ինչպես հայտնում է կայքը, պարզվում է, որ գայլերի ոհմակը գոմում եղած գառների մեծ մասին, հիմնականում մայրացուներ, հոշոտել են. 35-ից ավելին սատկել են, իսկ մոտ 30-ն էլ վիրավոր են և հույս չկա, որ կապրեն։

Դեպքի մասին տուժած ընտանիքի անդամները դիմել են ոստիկանության Ապարանի բաժին։