Երևանում 28–ամյա երիտասարդը ձերբակալվել է Range Rover – ից գողություն կատարելու պահին (ՎԻԴԵՈ)

29.10.2026, 18:35
Երևանի Սարյան փողոցում 28–ամյա տղամարդը «բռնվել է» հենց գողության պահին․ ՎԻԴԵՈ
Երևանում 28–ամյա երիտասարդը ձերբակալվել է Range Rover – ից գողություն կատարելու պահին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 1․35-ին, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները Սարյան փողոցում գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 28-ամյա տղամարդու, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նախնական տվյալներով՝ նա Սարյան փողոցի հասցեներից մեկում կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի սրահից հափշտակել է երկու պայուսակ՝ անձնական իրերով։

Սակայն գողությունն ավարտին չի հասցրել, շրջիկ ծառայություն իրականացնող գվարդիայի ծառայողների կողմից ձերբակալվել է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։