Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի. ՆԳՆ
30.10.2026,
13:04
Որ ճանապարհահատվածներում կկիրառվեն սահմանափակումները
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ COP17-ի ամփոփիչ միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16։00-ից 21․30-ը, երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Սահմանափակումները կկիրառվեն հետևյալ ճանապարհահատվածներում՝
- Մոսկովյան փողոցից դեպի Թամանյան փողոց,
- Մեսրոպ Մաշտոցի պողոտայից դեպի Իսահակյան փողոց։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է նախապես պլանավորել երթուղիները, օգտվել այլընտրանքային ճանապարհներից և տեղում հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։

