Հայաստանի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 30-ին և 31-ին գազամատակարարումը պլանային կարգով կդադարեցվի
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Արարատի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի մի շարք բնակավայրերում, ինչպես նաև Հրազդան քաղաքի որոշ հասցեներում հոկտեմբերի 30-ին և 31-ին գազամատակարարումը պլանային կարգով կդադարեցվի, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 30-ին ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Խաչփար, Ազատաշեն, Գեղանիստ, Արբաթ, Գետափնյա բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, գազամատակարարումը։
Բացի այդ, ժամը 9:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ կդադարեցվի նաև Արագածոտնի մարզի Ղազարավան, Բազմաղբյուր, Ուջան, Կոշ և Արագածոտն բնակավայրերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Հրազդան քաղաքի Նար-Դոսի փողոցի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն՝ Լոռու մարզի Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Բացի այդ, հոկտեմբերի 30-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի նաև Արագածոտնի մարզի Զարինջա, Ցամաքասար, Սուսեր, Հացաշեն, Նոր Արթիկ բնակավայրերի, Շիրակի մարզի Սառնաղբյուր, Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ, Ջրարփի, Հայկաձոր, Սարակապ, Աղին, Իսահակյան, Անիավան, Անիպեմզա բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,-նշվում է հաղորդագրության մեջ։

