Հայաստանը ներկայացնող 13-ամյա երգչուհի Նարեն հաղթել է «Մանկական Եվրատեսիլ-2026»-ում (ՎԻԴԵՈ)

25.10.2026, 10:22
13-ամյա երգչուհի Նարեն (Naré) դարձել է «Մանկական Եվրատեսիլ-2026» միջազգային երգի մրցույթի հաղթող. ՎԻԴԵՈ

Հայաստանը ներկայացնող 13-ամյա երգչուհի Նարեն հաղթել է «Մանկական Եվրատեսիլ-2026»-ում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ներկայացուցիչ, 13-ամյա երգչուհի Նարեն (Naré) դարձել է Մալթայում անցկացված «Մանկական Եվրատեսիլ-2026» միջազգային երգի մրցույթի հաղթող։

Կատարելով «BOO!» երգը՝ հայ մասնակիցը վաստակել է 202 միավոր և զբաղեցրել առաջին տեղը։

Նարեի ելույթի տեսանյութը կարող եք դիտել հղումով։

Այս հաղթանակը Հայաստանի համար երրորդն էր «Մանկական Եվրատեսիլին» ՀՀ-ի մասնակցության պատմության ընթացքում։

Հայաստանը նախկինում երկու անգամ հաղթել է «Մանկական Եվրատեսիլում»։ 2010 թ.-ին առաջին տեղը զբաղեցրել է Վլադիմիր Արզումանյանը «Մամա» երգով, իսկ 2021 թվականին՝ Մալենան «Qami Qami» ստեղծագործությամբ։

Տեսանյութը՝ հղումով։