Ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Նարեի օգտին «Մանկական Եվրատեսիլ-2026»-ում (ՎԻԴԵՈ)

24.10.2026, 18:54
Քվեարկությունն անվճար է և հասանելի է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից
Ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Նարեի օգտին «Մանկական Եվրատեսիլ-2026»-ում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Մանկական Եվրատեսիլ-2026»-ի առցանց քվեարկությունն անցկացվում է երկու փուլով։ Աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հանդիսատեսը կարող է անվճար քվեարկել մրցույթի երեք մասնակցի, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչ Նարեի (Naré) օգտին

Նա ելույթ է ունենում 08 համարի ներքո։

Երբ կարելի է քվեարկել

Առցանց քվեարկության առաջին փուլը մեկնարկել է հոկտեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 01:59-ին, և կտևի մինչև 23:00-ն՝ անմիջապես մրցույթի ուղիղ հեռարձակման մեկնարկից առաջ։

Քվեարկության երկրորդ փուլը կսկսվի ուղիղ եթերի ընթացքում՝ վերջին մասնակցի ելույթից հետո, և կտևի 15 րոպե։

Ինչպես մասնակցել քվեարկությանը

Մասնակցության համար անհրաժեշտ է անցնել «vote.junioreurovision.tv» կայք, դիտել բոլոր մրցույթային ելույթների նախնական հատվածները և ընտրել երեք մասնակցի։

Մրցույթի կանոնների համաձայն՝ թույլատրվում է քվեարկել նաև սեփական երկրի ներկայացուցչի օգտին։

Քվեարկությունն անվճար է և հասանելի է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից։


Կարդացեք նաև. Հրապարակվել են «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնող Naré-ի երգն ու տեսահոլովակը