Հրապարակվել են «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնող Naré-ի երգն ու տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
24.09.2026,
10:00
Naré-ն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հրապարակվել են «Մանկական Եվրատեսիլ 2026» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող 13-ամյա Naré-ի երգն ու տեսահոլովակը։
Երգը կոչվում է «BOO!»։
Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը։
«BOO!» երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, նախագծի պրոդյուսերը՝ Դավիթ Ծերունյանը։
Naré-ն (Նարե) էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։ Ավելի վաղ նա հաղթել էր «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի Հայաստանի ազգային ընտրական փուլում՝ ստանալով միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու իրավունքը։
«Մանկական Եվրատեսիլ 2026»-ը կանցկացվի հոկտեմբերի 24-ին Մալթայում։

