Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի հուշարձանը (ՎԻԴԵՈ)

10.10.2026, 19:00
Նրա կերտած կերպարները տասնամյակներ անց էլ շարունակում են ապրել մեր առօրյայում, ասել է Երևանի քաղաքապետը ՎԻԴԵՈ
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի հուշարձանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում բացվել է հայ կինոյի և թատրոնի ամենասիրված արվեստագետներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի հուշարձանը։

Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նրա կերտած կերպարները տասնամյակներ անց էլ շարունակում են ապրել մեր առօրյայում։ Մենք հիշում ենք դրվագներ նրա ֆիլմերից, հաճախ օգտագործում նրա հերոսների խոսքերը», - հուշարձանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է Ավինյանը։

Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը (1930–1993) թատրոնի և կինոյի ականավոր հայ դերասան է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Կովկասի գերուհին», «Միմինո», «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ» և «Մեր մանկության տանգոն» ֆիլմերում ունեցած դերերի շնորհիվ։ Համարվում է 20-րդ դարի հայ թատրոնի և կինեմատոգրաֆի ամենավառ դեմքերից մեկը։