Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռոտերդամում ընթացող աշխարհի առաջնությունում
24.10.2026,
22:47
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Ռոտերդամում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ավետիսյանը մեդալ է նվաճել օղակներ վարժությունում՝ վաստակելով 14,233 միավոր, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Ավելի վաղ Համլետ Մանուկյանը նժույգ-թափեր վարժությունում 15,300 միավոր արդյունքով բարձրացել է պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին, իսկ Մամիկոն Խաչատրյանը նույն մարզաձևում արժանացել է բրոնզե մեդալի՝ վաստակելով 15,000 միավոր:
Ռոտերդամում հոկտեմբերի 17-ից 25-ը անցկացվում է սպորտային մարմնամարզության աշխարհի 54-րդ առաջնությունը:

