Մալխաս Ամոյանը Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկեց հաղթանակով

24.10.2026, 11:35
Աշխարհի գործող չեմպիոնը 1-1 հաշվով հաղթեց Սերգեյ Կուտուզովին
Մալխաս Ամոյանը Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկեց հաղթանակով

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 77 կգ քաշային ըմբիշ Մալխաս Ամոյանը Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկեց հաղթանակով։

Ինչպես հայտնում է ՀՀ Ըմբշամարտի ֆեդերացիան, Աստանայում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլում Աշխարհի գործող չեմպիոնը 1-1 հաշվով հաղթեց Սերգեյ Կուտուզովին ու շարժվում է առաջ։

Այնուհետև 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը 1/16 եզրափակչում 9-6 հաշվով հաշթեց վրացի Դիմիտրի Խաչիձեին։

Նշենք, որ աշխարհի առաջնության որակավորման փուլում այսօր պայքարը սկսել են հետևյալ ըմբիշները.

55 կգ Նորայր Հախոյան

60 կգ Սուրեն Աղաջանյան

77 կգ Մալխաս Ամոյան

82 կգ Սամվել Գրիգորյան